Միջազգային ազգագրական-հնագիտական ճամփորդություն

ՔարտեզՄեկնում՝ 1.11՝ժամը 09.30, Մայր դպրոցից

Երթուղին՝ Երևան-Զվարթնոց-Էջմիածին-Մեծամոր-Սարդարապատ

Նպատակը՝ ճամփորդությամբ ուսուցում հայրենագիտական, ազգագրական,հնագիտական բաղադրիչներով

Մասնակիցներ՝ կրթահամալիրի և միջազգային ճամբարին հայտագրված մասնակիցներ

Ճամփորդության ընթացքը.

Առաջին կանգառ՝ Զվարթնոց

  • այցելություն թանգարան, շրջայց, ծանոթություն
  • պարատուն բացօթյա սրահում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն Զվարթնոցի պատմության և ճարտարապետության ներկայացումն է, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա Զվարթնոց տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին:
2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Երկրորդ կանգառ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին

  • այցելություն Մայր աթոռ, շրջայց, ծանոթություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։

Երրորդ կանգառ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

  • այցելություն թանգարան, ծանոթացում ցուցադրվող նմուշներին
  • խաղում ենք հնագիտություն
  • հանգիստ, ծիսական բրդուճների համտես

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:

1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

Չորրորդ կանգառ՝ Սարդարապատ հուշահամալիր,թանգարան

  • այցելություն թանգարան, ծանոթացում ցուցադրվող նմուշներին
  • պարատուն բացօթյա սրահում

Հուշահամալիրը  խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի (1918 թ.) պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայկական պետականության վերականգնման պայքարում:

Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ։

Վերադարձ՝ 17.00 Մայր դպրոց

 

Leave a comment

Website Built with WordPress.com.

Up ↑